Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկական գորգի յուրացման դրսևորումների մասին բարձրաձայնում է երիտասարդ արվեստաբանը

Հայկական գորգի յուրացման  դրսևորումների մասին բարձրաձայնում է երիտասարդ արվեստաբանը

ԳՅՈՒՄՐԻ, 20ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը զուգահեռ ոչնչացվեց նաև մշակութային մեծ ժառանգություն: Ցավոք, հայկական մշակութային ժառանգության  ոչնչացման փորձեր արվում է նաև մեր օրերում: Երիտասարդ հայ արվեստագետներն ու արվեստաբանները, այսօր իրենց ձայն են բարձրացնում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու ու աշխարհում դրանց իրական ծագումնաբանությունը ներկայացնելու ուղղությամբ: Դրանցից առանձնակի ուշադրության են արժանի հայկական գորգի յուրացման  դրսևորումները: 1915 թվականին հայկական գորգերը որպես  թուրքական ներկայացնելու առաջին փորձեր են իրականացնում թուրքերը, ինչը վերջիններիս ոչ միայն  հաջողվում է այդ տարիներին, այլ նաև հետագայում: Հայկական զարդանախշերը այսօր էլ օգտագործվում են թուրքական գորգերում:   Յուրացվում է ոչ միայն զարդանախշերն ու հայկականին հատուկ մոտիվացիան, այլ նաև  հայկական երանգները՝ կարմիրը, կապույտն ու սպիտակը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց   Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի  երիտասարդ դասախոս Լիլիթ Գալոյանը, ով արդեն 3-րդ տարին է ուսումնասիրում ու ցավոք գտնում է   հայկական գորգերի յուրացման բազմաթիվ ապացույցներ: «Հայտնի են  դեպքեր, երբ  թուրքերը հայերից  մատչելի գներով գնել են գորգը, հանել են հայերեն արձանագրությունները, դրա փոխարեն այլ զարդանախշ են դրել, կամ արտատպել են, այսպես հայկականը՝ իրենց դարձնելով»,-նշեց երիտասարդ արվեստագետը, որպես խնդրի լուծման բանալի ներկայացնելով  Հայաստանում գորգերի թանգարան-գիտահետազոտական կենտրոնի ստեղծման գաղափարը:»Այդ կենտրոնը հնարավորություն կտա որ այն ժառանգությունը, որ մենք ունենք՝ Գյումրու պահոցում, կամ Հայաստանի պատմության թանգարանում ու այլ հավաքածուներում, պահենք ու ցույց տանք: Այն գորգերը, որոնք յուրացվել են, այլևս հնարավոր չէ հետ բերել, բայց պահպանել և բոլորին ցույց տալ մեր ունեցածնու ապացուցել, որ դա հայկական է, դեռ կարող ենք»,-ավելացրեց Լիլիթ Գալոյանը :

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am