Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի հավաքականը հաղթեց Ուկրաինային. Շախմատի ԱԱ

Հայաստանի հավաքականը հաղթեց Ուկրաինային. Շախմատի ԱԱ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց առաջնության ֆավորիտներից մեկին` Ուկրաինայի հավաքականին՝ 2,5-1,5:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ: Հրանտ Մելքումանն, ով առաջին տուրից հետո փոխարինել էր Վլադիմիր Հակոբյանին ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Մոսենկոյի նկատմամբ: Ամենավերջինն իր պարտիան ավարտեց Սերգեյ Մովսիսյանն, ով սպիտակներով կրկին կիսեց միավորը Պավել Էլջանովին հետ: Ավելի վաղ իր պարտիան Վասիլի Իվանչուկի հետ ոչ-ոքի խաղաց Գաբրիել Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Կուբայի հավաքականի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am