Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված կայքում Հայոց ցեղասպանության վիրտուալ թանգարան կստեղծվի

Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված կայքում Հայոց ցեղասպանության վիրտուալ թանգարան կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված հատուկ կայքում իր ուրույն տեղը կզբաղեցնեն Հայոց ցեղասպանության տարելիցի դեպքերին առնչվող վկայությունները: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանն ապրիլի 20-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ մայիսի սկզբին հանրությանը ներկայացվող կայքում կլինի ցեղասպանության վիրտուալ թանգարան, որում կլինեն ցեղասպանությանը նվիրված սրահներ:

«Այս նախագիծը հնարավորություն դարձավ Հայաստանի և Ֆրանսիայի արխիվների համագործակցության շնորհիվ: Կներկայացվեն Սևրի պայմանագրի ժամանակ Հայաստանի պատվիրակությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը: Կայքն արդեն պատրաստ է, բայց պաշտոնական բացումը մայիսի սկզբին պետք է լինի: Տեսանյութեր կան, նկարներ, շատ հետաքրքիր փաստաթղթեր: Ընդհանուր կայքն առաջին համաշխարհային պատերազմին է վերաբերում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ժան-Միշել Գասպարյանը:

Նա նաև հավելեց, որ ապրիլի 18-ին Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվել է ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ, որին մասնակցել են հայկական և ֆրանսիական դպրոցների աշակերտները և կատարել Վաչե Շարաֆյանի նոր ստեղծագործությունը: «Համերգը մեծ հաջողությամբ անցավ: Նույն համերգը տեղի է ունենալու նաև Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում:  Հայ և ֆրանսիացի երեխաներն ամբողջ աշխարհի առջև են հանդես գալու»,-հավելեց Ժան-Միշել Գասպարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am