Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԼՂՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հովիկ Աբրահամյանին

ԼՂՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հովիկ Աբրահամյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` նրա հոր մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն Հովիկ Արգամի,

Խորը ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Արգամ Աբրահամյանի մահվան մասին: ԼՂՀ կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ՝ այդ ծանր կորստի համար: Դժվարին այս պահին կիսում ենք Ձեր մեծ վիշտը և մեր զորակցությունը հայտնում Ձեզ, Աբրահամյանների ընտանիքին և բոլոր հարազատներին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am