Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ծիծեռնակաբերդի տաղավարը կապահովի հայաստանյան և միջազգային հեռուստաալիքների որակյալ աշխատանքը

Ծիծեռնակաբերդի տաղավարը կապահովի հայաստանյան և միջազգային հեռուստաալիքների որակյալ աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված տաղավարը ժամանակավոր է և ծառայելու է տեղական ու միջազգային լրատվամիջոցների կողմից միջոցառումների որակյալ հեռարձակման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: «Այն տաղավար է` կառուցված տեխնիկական բոլոր չափանիշներով: Այն հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների համար է, որ ապրիլի 24-25-ին Ծիծեռնակաբերդից որակյալ հեռարձակում, միացում իրականացնեն: Այն հագեցած է գերժամանակակից լուսային, ձայնային տեխնիկայով, արբանյակային կապով, որ միջազգային ալիքները լիաժեք լուսաբանեն այդ արարողակարգային միջոցառումները»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդի հուշակոթողի համահեղինակ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, հուշակոթողի համահեղինակի իրավաժառանգ ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ու հուշահամալիրի թանգարանի համահեղինակ ճարտարապետ Լյուդմիլա Մկրտչյանը բաց նամակ էին տարածել, որում իրենց մտահոգությունն էին հայտնել տաղավարի կառուցման վերաբերյալ:  Ի պատասխան այս հրապարակման վերաբերյալ բարձրացված հարցի` Վիգեն Սարգսյանը նշեց. «Հրապարակումը տեսնելուց հետո, զանգահարեցի Սաշուր Քալաշյանին, ով հուշահամալիրի համահեղինակներից է, ասացի, որ իր մտահոգությունն անտեղին է, քանի որ դա ժամանակավոր տաղավար է, որևէ խոսք չի կարող լինել այնտեղ որևէ կառույց ունենալու մասին»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության գլխավոր տնօրեն Արման Ծատուրյանն էլ տեղեկացրեց, որ Երևան են ժամանել մասնագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, ովքեր օգնում են հայ մասնագետներին խոշոր հարթակներ ու տաղավարներ կառուցելու հարցում: «Օտարերկրյա մասնագետները աշխատում են 24 ժամ` գիտակցելով հայերի համար այդ օրերի կարևորությունը: Հայաստան է եկել շուրջ 30 բեռնափոխադրող մեքենա տարբեր երկրներից, հարթակներ են կառուցվում Ծիծեռնակաբերդում, Էջմիածնում, Մարզահամերգային համալիրում: Ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակում «Վերածնունդ» համերգը փայլուն կլինի` շնորհիվ իտալացի, ֆրասնիացի մասնագետների, ովքեր իրականացնում են բացօթյա համերգներ Փարիզում և լավագույն դասական ու սիմֆոնիկ նվագախմբերի հետ աշխատող ռուսական խմբին, որն ինտենսիվ աշխատում է հայկական կողմի հետ»,-ասաց Արման Ծատուրյանը:

Նա նաև կարևորեց հայ ոստիկանների, պետական ու մասնավոր կառույցների աշխատակիցների դերն ապրիլի 22-25-ին անցկացվող միջոցառումների բարձր որակն ապահովելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am