Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԱՊՀ-ի տարածաշրջանների առաջին համաժողովը կարող Է անցկացվել 2016 թվականին Պետերբուրգում

ԱՊՀ-ի տարածաշրջանների առաջին համաժողովը կարող Է անցկացվել 2016 թվականին Պետերբուրգում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՊՀ-ի տարածաշրջանների առաջին համաժողովը պլանավորվում Է անցկացնել 2016 թվականի երրորդ եռամսյակում Պետերբուրգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է Դաշնության խորհրդի խոսնակ, ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինիա Մատվիենկոն՝ ելույթ ունենալով համաժողովի կազմկոմիտեի առաջին նիստում: Ենթադրվում Է, որ լիագումար նիստը, ինչպես նաեւ թեմատիկ ցուցահանդեսները եւ երկխոսության հարթակները կկազմակերպվեն Տավրիկյան պալատում:

Մատվիենկոն նշել Է, որ առաջին անգամ առաջարկվում Է, որ համաժողովին մասնակցեն բոլոր տարածաշրջանների ղեկավարները: Խորհրդակցության մասնակիցները կքննարկեն ոչ միայն տնտեսական համագործակցությունը, այլեւ փոխգործակցությունը կրթության, մշակույթի ոլորտում:

«Նման համաժողովը կամրապնդի (ՌԴ-ի) հարաբերությունները Համագործակացության երկրների հետ»,- նշել Է Մատվիենկոն: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մի շարք երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցությանը բաժին Է ընկնում փոխադարձ ապրանքաշրջանառության մինչեւ 70 – 80 տոկոսը:

Սենատորի խոսքով՝ սուբյեկտների ներկայացուցիչները կքննարկեն համագործակցության փորձը, օրենսդրական ասպեկտներ, ինչպես նաեւ այն խնդիրները, որոնք խանգարում են միջտարածաշրջանային փոխգործակցությանը: Նա հիշեցրել Է, որ համաժողովի անցկացման գաղափարը պաշտպանել են Համագործակցության անդամ պետությունների ղեկավարները:

Ենթադրվում Է, որ համաժողովի շրջանակներում, որը կշարունակվի երկու օր, տեղի կունենա տարածաշրջանների շնորհանդես, խորհրդակցության մասնակիցները կքննարկեն համատեղ ներդրումային ծրագրեր, տեղի կունենա լիագումար նիստ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am