Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ֆրանսուա Օլանդը Երևանում կլինի ապրիլի 23-ի երեկոյան

Ֆրանսուա Օլանդը Երևանում կլինի ապրիլի 23-ի երեկոյան

ՓԱՐԻԶ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան կատարելիք այցի ժամանակացույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը, Ֆրանսիայի առաջնորդը Երևանում կլինի ապրիլի 23-ի երեկոյան և մեր երկրում կգտնվի ապրիլի 24-ին ամբողջ օրը: Օլանդը Հայաստան է ժամանում մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Միաժամանակ, և Ելիսեյան պալատը, և Կրեմլը չեն բացառել, որ Երևանում հնարավոր է Օլանդի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այն հնարավոր է համարել Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ երկու նախագահների՝ Երևանում գտնվելու ժամանակացույցը համընկնում է, AFP-ն էլ, իր հերթին վկայակոչելով Ելիսեյան պալատում իր աղբյուրը, նշել էր, որ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am