Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ստամբուլում տեղի կունենա 1915 թվականին սպանված հայ մտավորականների հիշատակին նվիրված համերգ

Ստամբուլում տեղի կունենա 1915 թվականին սպանված հայ մտավորականների 
հիշատակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 22-ին Ստամբուլում տեղի կունենա համերգ՝ նվիրված 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված եւ կարճ ժամանակ հետո սպանված հայ մտավորականների հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, համերգի ընթացքում ելույթ կունենան «Քարդեշ թյուրքուլեր» («Եղբայրական երգեր») անսամբլը, Արա եւ Օնիկ Դինքջյանները, Յորդի Սավալըն, թուրք երգիչներ Օսման Քավալըն եւ Հասան Սալթըքը կկատարեն հայերեն երգեր: Համերգի ընթացքում կհնչեն աքսորված եւ սպանված հայ գրողների ստեղծագործություններից:

Համերգի ընթացքում առաջին անգամ կկատարվի Զուլֆու Լիվանելիի Կոմիտասին նվիրված ստեղծագործությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am