Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մշակույթի նախարարը ողջունել է «Millions of Lives» տեսահոլովակի գաղափարը

Մշակույթի նախարարը ողջունել է «Millions of Lives» տեսահոլովակի գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հավանել է «Millions of Lives» տեսահոլովակը և ողջունում է նախագիծը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախարարը նշեց, որ ուրախ է, որ տեսահոլովակը տարածում կգտնի:

«Հավանեցի, որովհետև գաղափարն ինձ դուր եկավ և, կարծում եմ, որ հոլովակը կհուզի յուրաքանչյուր հայի: Կարծում եմ, որ ժամանակի մեջ յուրաքանչյուրս կսկսենք այդ պատմությունը պատմել այդ երգի միջոցով: Համենայն դեպս, արդեն ականջին նստեց երգը, ուզում ես վերարտադրել և նորից ու նորից տեսնել և լսել այն»,- նշեց Հասմիկ Պողոսյանը:

Նախարարը ևս հուզվել է տեսահոլովակը դիտելուց հետո:

«Ինչպե՞ս կարող ես չհուզվել, առավել ևս, երբ կապը տրված է 1915 թվականին կոտորված մտավորականների հետ: Տեսնում ես  քո ազգի սերուցքը՝ կերպարներ, դեմքեր, որոնք այլևս չկան: Միևնույն ժամանակ, տեսնում ես, որ առկա է կապը ժամանակակից կյանքի հետ:  Մենք այս հոլովակում տեսանք մտավորականության բոլոր սերունդներին՝ ասելով բոլորին, որ մենք ապրում ենք, կանք: Կարծում եմ՝ շատ հուզիչ էր: Շատ ուրախ եմ, որ այս տեսահոլովակը կտարածվի և յուրաքանչյուր հայ իր մտորումները կգտնի այդ հոլովակի մեջ»,- ընդգծեց նա:  

Հայ և արտերկրի անվանի աստղերը համախմբվել են՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը: Նրանք նկարահանվել են «Millions of Lives» խորագրով տեսահոլովակում և երգի միջոցով իրենց կոչ են հղել աշխարհին: Տեսահոլովակը և երգը ստեղծվել է մշակույթի ներկայացուցիչներ Կարեն Մարգարյանի, Տիգրան Պետրոսյանի և Գրիշա Աղախանյանի նախաձեռնությամբ` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Տեսահոլովակի պրեմիերան անցկացվեց ապրիլի 18–ին «Մոսկվա» կինոթատրոնում։ «Millions of Lives» տեսահոլովակում նկարահանվել են համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Ջիվան Գասպարյանը, Մոնսերատ Կաբալեն, Սեբու Սիմոնյանը, Ալեն Թերզյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Կոկո Յորքը, Պատրիկ Ֆիորին, Իշտար Ալաբինան, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Միրաբովան, Անդրեյ Դավիդյանը, Տիգրան Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Արամ Mp3-ն և ուրիշներ: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը, իսկ բառերը գրել է ամերիկացի բանաստեղծուհի Ռիդա Մեյը:

«Millions of Lives»-ը յուրօրինակ զրույց է պապիկի և ծոռնուհու միջև, ուր մեծ հայրիկը վերհիշում է նրանց գերդաստանքի տառապանքների պատմությունը: Պապիկի կերպարը մարմնավորել է բարերար Հրայր Հովնանյանը, ում գերդաստանի պատմությունը խորհրդանշում է միլիոնավոր մարդկանց ընտանիքիների ողբերգական ճակատագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am