Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ամփոփվեց «Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» դրամաշնորհի մրցույթի եզրափակիչ փուլը

Ամփոփվեց «Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» դրամաշնորհի մրցույթի 
եզրափակիչ փուլը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվեց «Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» դրամաշնորհի մրցույթի եզրափակիչ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երեք լավագույն նախագծեր արժանացան «Ստարտ Արմենիա» դրամաշնորհին:

«Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթը հիմնադրամի կրթաթոշակի ծրագրի բնականոն զարգացումն է, որը խրախուսում է հնարամտությունը և հայրենիքում սերմանում ձեռներեցության մշակույթ:

Մրցույթի շրջանակներում «Լույսի» հինգ շրջանավարտներ, ովքեր դրամաշնորհի մրցույթին մասնակցում են ստարտ-ափների նախագծերով, ներկայացրեցին են իրենց բիզնես գաղափարները ժյուրիին: Քննարկումից հետո հաղթող երեք բիզնես-նախագծերը ստացան մրցանակ` 20.000, 10.000 և 5.000 ԱՄՆ դոլարի չափով:

Այս տարի հիմնադրամի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի գլխավոր մրցանակն ստացավ Արթուր Ասլանյանն՝ կրթական ոլորտի «Ինստուգայթ» նախագծի համար :

«Ուզում եմ, որպեսզի մեր բոլոր դիմորդներն իմանան, որ ժյուրին շատ մանրամասն է ուսումնասիրել ներկայացված ծրագրերը և մեր աշխատանքը, որը նվիրված է Հայաստանի զարգացմանը, իմ կարծիքով, շատ լավ ուղու վրա է: Մեր կարգախոսն է «Սովորել, գործել և ստեղծագործել»: Ստեղծագործելու մասնը շատ կարևոր է, քանի որ տեսնում ենք ներկայացված լավագույն աշխատանքները, որոնք ստեղծում են Հայաստանում աշխատանքային դաշտ», - ասաց «Լույս»-ի Կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը:

Դրամաշնորհային մրցույթում երկրորդ տեղն զբաղեցրեց Լոնդոնի տնտեսագիտական և քաղաքականության համալսարանի շրջանավարտ  Իրինա Մարգարյանը՝  «Կենդանի զարդեր» նախագծով:

«Անցյալ տարի Գյումրիում մենք անցկացրեցինք վարպետության դասեր, որոնց արդյունքում ընտրվեցին հինգ զարդերի նախատիպեր, իսկ «Լույս» հիմնադրամի հովանու ներքո, ֆրանսիացի գործընկերոջ հետ հիմնել ենք ընկերությունը: «Կենդանի զարդեր»-ը տեխնոլոգիաների և արվեստի  համադրություն են: Արհեստական ինտելեկտը, որը ներդրված է զարդերի մեջ, թույլ է տալիս դրանց իրենց ինքնուրույն վարքագիծը ունենալ և հաղորդել որոշակի բնութագիր», - ասաց Իրինա Մարգարյանը:

Ներկայացնելով տիպային օրինակները՝ «Կենդանի զարդեր» նախագծի հեղինակը օրինակ բերեց արվեստագետ Տաթևիկ Հարությունյանի կողմից ստեղծած, լաբիրինթոս խորհրդանշող թևնոցը, որին հպվելիս այն սկսվում է լուսարձակվել՝ հիշեցնելով լաբիրինթոսի մեջ վառվող լույսը, որը օգնում է մոլորվածներին գտնել ելքի ճանապարհը:

«Լույս» հիմնադրամը գերազանցության է ձգտում բոլոր ոլորտներում` ներդրում կատարելով բարձրագույն կրթության և նորարարության բնագավառում, ինչպես նաև աջակցելով այսօրվա ու վաղվա բիզնես- առաջնորդներին: Հիմնադրամի մի շարք նորարարական ծրագրերը կօգնեն ստեղծել ստարտ-ափ ընկերությունների ամուր, կենսունակ մի ցանց, որը կապահովի Հայաստանի երկարընթաց ու կայուն զարգացումը:

«Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթի ամփոփիչ փուլը: Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am