Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրականացվող բոլոր ծրագրերը դրական արդյունքները կտան տնտեսության զարգացման գործում. ՀՀ վարչապետ

Իրականացվող բոլոր ծրագրերը դրական արդյունքները կտան տնտեսության 
զարգացման գործում. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ  2015 թվականին Հայաստանում կարձանագրվի տնտեսական աճ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետը՝ Ծաղկաձորում անցկացվող «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի ժամանակ: «Ես հուսով եմ և համոզված, որ այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում և ընթացքի մեջ են, 2015 թվականի երկրորդ կիսամյակից կտան իրենց արդյունքները: Կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ: Սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»,- նշեց վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշեց, որ ոչ ոք չէր կարող ծրագրել, որ 2015 թվականին կարձանագրվի ռուսական ռուբլու արժեզրկում, ինչը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Չնայած դրան, Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 1,8 տոկոսի տնտեսական աճ և, վարչապետի կարծիքով, առաջին եռամսյակում այդ դրական տեղաշարժն ակնհայտ կլինի:

Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն և կարծիք հայտնեց, որ կունենանք 2,5-3 տոկոսի տնտեսական աճ: Վարչապետի համոզմամբ՝ միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am