ԴԱՀԿ ծառայությունը ծառատունկ է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում
15:07, 18 Ապրիլ 2015
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ապրիլի 18-ին ծառայությունը կազմակերպել է շաբաթօրյակ և ծառատունկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրցին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության մամուլի ծառայությունից, ծառատունկն իրականացվել է ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ Ծառայության մարզային ստորաբաժանումների հարակից տարածքներում:
Շաբաթօրյակ-ծառատունկին մասնակցել է ծառայության ողջ անձնակազմը և տնկել 100-ական պտղատու տնկիներ՝ մայրաքաղաքում և մարզերում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում