ԴԱՀԿ ծառայությունը ծառատունկ է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում

15:07, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայությունն ապրիլի 18-ին ծառայությունը կազմակերպել է շաբաթօրյակ և ծառատունկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրցին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության մամուլի ծառայությունից,  ծառատունկն իրականացվել է ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ Ծառայության մարզային ստորաբաժանումների հարակից տարածքներում:

Շաբաթօրյակ-ծառատունկին մասնակցել է ծառայության ողջ անձնակազմը և տնկել 100-ական պտղատու տնկիներ՝ մայրաքաղաքում և մարզերում:


© 2009 ARMENPRESS.am