Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարը Հաագայում մասնակցել է Կիբետտարածքի հարցերով համաշխարհային համաժողովին

ՀՀ ԱԳ փոխնախարարը Հաագայում մասնակցել է Կիբետտարածքի հարցերով համաշխարհային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Հաագա քաղաքում ապրիլի 16-ին բացվել է Կիբեռտարածքի հարցերով համաշխարհային համաժողովը, որի նպատակն է քննարկել էլեկտրոնային միջոցների կիրառմանն առնչվող հարցերն ու ծագող հնարավորություններին զուգահեռ զարգացող նոր մարտահրավերները և փորձել համագործակցային ուղիներ մշակել դրանց լուծման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համաժողովին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԶՈՒ և Ոստիկանության ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի իրականացրած քայլերը կիբերռանցավորության դեմ պայքարում և դիրքորոշումները կիբեռտարածքի զարգացման ապագա սկզբունքների առումով` մասնավորապես նշելով, որ ինքնության վրա հիմնված բռնությունների գործադրման, այդ թվում նաև` ցեղասպանության կամ անցյալում իրականացված ցեղասպանությունների ոճրագործների փառաբանման կոչերը համացանցի միջոցով վերածվում են լուրջ վտանգի միջազգային խաղաղության ու անվտանգության համար: Աշոտ Հովակիմյանը մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր նպատակներն ու սկզբունքները պետք է հավասարապես, իրենց ամբողջությամբ կիրառելի լինեն ինչպես ցանցերից դուրս, այնպես էլ` առցանց: Այս առումով կարևոր է մարդու բոլոր իրավունքները պաշտպանել ամենուր` անկախ այդ տարածքների իրավական կարգավիճակից, ինչպես ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում»: 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am