Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ասադը խոսել է ահաբեկիչների կողմից սիրիական Իդլիբ քաղաքի գրավման մեջ Թուրքիայի մեծ դերակատարման մասին

Ասադը խոսել է ահաբեկիչների կողմից սիրիական Իդլիբ քաղաքի գրավման մեջ  
Թուրքիայի մեծ դերակատարման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմական ու լոգիստիկ օգնությունը գլխավոր գործոնն էր՝ օգնելու ահաբեկիչներին, որպեսզի նրանք հսկողություն հաստատեն Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նշել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը՝ շվեդական «Expressen» թերթին տված հարցազրույցում: Նա նաև ավելացրել է, որ «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները Թուրքիայի կառավարության և նրա հատուկ ծառայությունների հետ հանդես են եկել որպես միասնական բանակ:

«Քաղաքի զինված ընդդիմադիրների ձեռքում հայտնվելուն օգնել է նաև ֆինանսական աջակցությունը, որն իրականացնում են Սաուդյան Արաբիան և Կատարը»,- նշել է Ասադը:

Նա ասել է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, և այն համարել է միջազգային խնդիր:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սիրիական բանակը չի թուլացել հակամարտության ընթացքում, Ասադն ընդգծել է, թե բնական է, որ ցանկացած պատերազմում բանակի կթուլանա՝ ավելացնելով, որ պատերազմը թուլացնում է հասարակությունը, տնտեսությունը, ինչպես նաև բանակը՝ որպես հասարակության մաս:

Մոսկվայում կայացած բանացկությունների մասին Ասադը նշել է, որ հնարավոր է եղել առաջին անգամ համաձայնության գալ որոշ սկզբունքների շուրջ: Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպումը պետք է լինի ավելի արդյունավետ:

Սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայի արևելքում և հյուսիսում գտնվող տարածքների մեծ մասը հայտնվել են զինված ընդդիմադիրների հսկողության տակ: Իդլիբ քաղաքը, որ հայտնվել է զինյալների հսկողության տակ, գտնվում է Թուրքիայի սահմանի մերձակայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am