Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քյոլնում հիշում են A320 ինքնաթիռի աղետի զոհերին

Քյոլնում հիշում են A320 ինքնաթիռի աղետի զոհերին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քյոլնի տաճարում հոգեհանգստի արարողություն Է անցկացվում Germanwings ընկերության A320 ինքնաթիռի ավիաաղետի զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, սգո արարողությանը մասնակցում Է շուրջ 1400 մարդ, որոնց թվում են ինքնաթիռում զոհված 150 մարդկանց ազգականները, ինչպես նաեւ քաղաքական առաջնորդներ:

Զոհվածների հիշատակը հարգելու են եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի նախագահ Յոհահիմ Գաուկը, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Իսպանիայի կառավարությունների ներկայացուցիչները:

Տաճարում 150 մոմ Է վառվում՝ զոհվածների թվով: Օդանավում  եղել են 21 երկրների քաղաքացիներ:

Germanwings ավիաընկերության Airbus A320-ը կործանվել Է մարտի վերջին ֆրանսիական Ալպերում:

Airbus A320-ի ինքնագրիչներից ստացված տվյալները հետաքննիչներին թույլ են տվել այն եզրակացությունն անել, որ հանրանավի երկրորդ օդաչուն՝ Անդերս Լուբիցը, կանխամտածված ոչնչացրել Է ինքնաթիռը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am