Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Քարտեզագրվել են Արեւմտյան Հայաստանի նահանգները

Քարտեզագրվել են Արեւմտյան Հայաստանի նահանգները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց  ցեղասպանության փաստերն այսուհետ հասանելի են նաեւ քարտեզների տեսքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի առաջարկով «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը հրապարալել է թեմատիկ բովանդակությամբ 11 քարտեզ:

Քարտեզների շնորհանդեսի ժամանակ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետ Մարտին Սարգսյանը շեշտեց, որ այն պատմաքարտեզագրական մտքի մեծ ձեռքբերումն է  եւ ունի քաղաքական նշանակություն:

«Հայագիտության զինանոցը հարստացավ նոր արժեքավոր քարտեզներով, որոնք նորովի ու հաջողված, գիտական բարձր մակարդակով կատարված, հայագիտական լայն տեղեկատվությամբ օժտված նյութեր են: Յուրաքանչյուր քարտեզ ուղեկցվում է տեղադիրքով, բացատրական տեքստերով, թեմատիկ բովանդակությամբ, որոնք կարելի է անվանել հայ քարտեզագրական եւ աշխարհագրական մտքի նվաճում»,- ասաց Սարգսյանը: Հայոց ցեղասպանությունը փաստերով ներկայացվում է Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Վանի, Սեբաստիայի, Կարսի, Ադանայի քարտեզներում:

Քարտեզներում ներկայացված են ինքնապաշտպանության կետրոնները, հայ բռնագաղթյալների մահվան ուղիները, զանգվածային կոտորածների վայրերը, ճամբարները, Ցեղասպանության հետեւանքով ավերված վանքերը, եկեղեցիները, բերդերը:   

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 11 թեմատիկ քարտեզների շնորհանդեսը: Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am