Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են ԵԱՏՄ-ին առնչվող հարցեր

Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են ԵԱՏՄ-ին առնչվող 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցեր:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի աշխատանքներին անձամբ մասնակցելու համար: Նա իր գոհունակությունն է հայտնել նաեւ խորհրդարանական երկկողմ համագործակցության զարգացման առնչությամբ եւ վստահեցրել, որ ռուսական կողմն ամեն ինչ կանի համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն ստեղծվել է հատուկ փորձագիտական խումբ, որը զբաղվելու է ԵՏՄ անդամակցության հետ կապված օրենսդրության համապատասխանեցման եւ դրան առնչվող տեղեկությունների վերլուծության հարցերով: 

Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսությանը, միասնական շուկայում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության արդյունավետությանն ու համատեղ բազմաթիվ ծրագրերին վերաբերող հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am