Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ցեղասպանությունը վերապրած Արարատի մարզաբնակներին ցուցաբերվեց հերթական ուշադրությունը

Ցեղասպանությունը վերապրած Արարատի մարզաբնակներին ցուցաբերվեց հերթական ուշադրությունը

ԱՐՏԱՇԱՏ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք տարեցներին` 108-ամյա Մարիամ Շմավոնի Գրիգորյանին, 106-ամյա Հերիքնազ Բարեի Մուրադյանին եւ 100-ամյա Մարիամ Հավհաննեսի Սահակյանին, որոնք համապատասխանաբար բնակվում են Արարատի մարզի Վանաշեն, Արգավանդ եւ Այգավան համայնքներում, օրերս այցելեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ 100 տարին լրացած կանանց այցելության էին եկել նաեւ մարզի բժշկական կենտրոնների տնօրենները, բուժամբուլատորիայի աշխատողներ եւ վերոհիշյալ գյուղերի համայնքապետերը: Մեկ դարից ավելի  ապրած կանանց հանձնվեցին ՀՀ առողջապահության նախարարության հատկացրած զամբյուղները` ճնշում չափելու ապարատներով, ջերմաչափով եւ հիգիենիկ պարագաներով:

Խաչատրյանը նշեց, որ ավելի քան մեկ ամիս առաջ, Արարատի մարզպետի հանձնարարականով, տարեցներին հերթական անգամ այցելել են նաեւ մարզի բժշկական կենտրոնների տնօրեններն ու բուժաշխատողները, կազմակերպել լաբորատոր գործիքային հետազոտություններ: Նրանց առողջական վիճակը ստուգել են նաեւ նեղ մասնագետները. ակնաբույժները կատարել են հերթական հետազոտությունները: Տրամադրվել է նաեւ դեղորայքային օգնություն:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am