Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Չիլիի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել /լրացված/

Չիլիի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող 
բանաձև է ընդունել /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիիի խորհրդարանը րոպեներ առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրառում է կատարել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: «Հիշում ենք ու պահանջում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Վիգեն Սարգսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այսօր ընդունվածը վերահաստատող փաստաթուղթ է, քանի որ Չիլիիի Սենատն արդեն 2007թ. ընդունել է ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ:

Բանաձևը ցավակցություն է հայտնում հայ ժողովրդին և դատապարտում է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում մեկ ու կես միլիոն հայեր են սպանվել: Բանաձևը կոչ է անում Չիլիի կառավարությանը միանալ ՄԱԿ-ի 1985թ. փոքրամասնությունների նկատմամբ խտրականության կանխարգելման և պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ընդունած որոշմանը, որն ամրագրում է տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը որպես ցեղասպանություն ու պահանջում է միջազգային հանրությունից և թուրքական կառավարությունից բարոյական փոխհատուցում: 2007թ. հունիսի 5-ին Չիլիի խորհրդարանի վերին պալատը` Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել: Չիլիի պատգամավորների պալատի սույն որոշումը ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

Լուսանկարը` bugbitten.com-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am