Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կիմ Չեն Ընի կինն այս տարի առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ

Կիմ Չեն Ընի կինն այս տարի առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա սկզբից ի վեր առաջին անգամ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը, իր հայրենիքում հայտնի երգչուհի Լի Սոլ Չուն, հայտնվել է հանրության առջեւ՝ ամուսնու հետ միասին այցելելով ֆուտբոլի մրցախաղի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանց լուսանկարը ապրիլի 14-ին զետեղված է «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթի առաջին էջում:

«Մեր կուսակցության եւ ժողովրդի ղեկավարը, սիրելի ընկեր Կիմ Չեն Ընը ընկեր Լի Սոլ Չուի հետ միասին տեղ է զբաղեցրել նախագահական տրիբունայում»,- գրում է թերթը:

Ինչպես նշում է Ռյոնհապ հարավկորեական գործակալությունը, վերջին անգամ Լի Սոլ Չուին հանրության մեջ տեսել են դեկտեմբերի 17-ին՝ Կիմ Չեն Ընի հոր՝ երկրի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի հոգեհանգստի արարողությանը:

Կիմ Չեն Ըն եւ Լի Սոլ Չու զույգը ներկա է եղել մրցախաղին, որն ապրիլի 13-ին անցկացվել է Փենյանի մարզադաշտում պետական տոնի՝ «Արեւի օրվա» նախաշեմին, ինչպես ԿԺԴՀ-ում անվանում են երկրի առաջին նախագահ Կիմ Իր Սենի՝ ներկայիս ղեկավարի պապի ծննդյան օրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը`  REUTERS/ KCNA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am