Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ. մանրամասներ

Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ. 
մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սրբադասման դատավորությունների կարդինալ Անջելո Ամատոն իր խոսքում նշեց, որ Գրիգոր Նարեկացուն իր կյանքով և վարդապետությամբ քարոզել է գեղեցկության վարդապետությունը և նրա խոսքի  գեղեցկությունը և վարդապետությունը գնահատել է ժողովուրդը:

«100 տարի առաջ Արևելյան եկեղեցու հայրապետներից մեկը՝ սբ Եփրեմ Ասորին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այժմ խնդրում ենք, որ Արեւելյան եկեղեցու հայրապետներին տիեզերական եկեղեցու վարդապետ հայտարարել Գրիգոր Նարեկացուն: Նա իր կյանքով եւ իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են և ժողովրդի, և խորիմաստ աստվածաբանների կողմից: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր աշխատության Մատյան Ողբերգության հետ, որը հայ ժողովուրդն անվանում է Նարեկ և այն հայ ժողովրդի մեջ համարվում է նրա ամենատարածված գրությունն է:

Նրա միտքը և խոսքը համեմատելի է Հովհաննես Ոսկեբերանի և Գրիգոր Լուսավորչի հետ: Ահա այս պատճառներից ելնելով՝ բազմաթիվ եպիսկոպոսներ դիմել են Հռոմի պապին, որ նա հռչակվի Տիեզերական եկեղեցու վարդապետ: Բոլոր աստվածաբանները սրբերի սրբադասման դատավարության ժողովին տվել են իրենց դրական կարծիքը եւ ստորագրել այն հռչակագրի տակ, որ Գրիգոր Նարեկացին ստանա այդ պատվաբեր տիտղոսը: Բոլոր կարդինելների կողմից ևս տրվել է այդ համաձայնությունը»,-շեշտեց նա:

Նա նշեց նաև, որ այս տարի նաև առաջին հարյուրամյակն է այն սարսափելի չարիքի, որին զոհ գնաց հայ ժողովուրդը և այս ողբերգության մեջ ևս Գրիգոր Նարեկացին հանդես եկավ, որպես հույսի եւ խաղաղության կերտող:

Այնուհետև Թուրքիայում հայ կաթողիկե առաջնորդն գերաշնորհ Տեր Պողոս արքեպիսկոպոս Զեքյանը կարդաց Նարեկացու համառոտ կենսագրությունը՝ բացատրելու համար ներկաներին, թե որն է պատճառը, որի համար այդքան բազմաթիվ կարդինալներ խնդրել են նրան հռչակել տիեզերական եկեղեցու վարդապետ: 

Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչումը բարձրագույնն է, որ կարող է շնորհել Հռոմի պապը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]