Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Քանյե Ուեսթը «Թումո»-ի սաների հետ երգ է կատարել

Քանյե Ուեսթը «Թումո»-ի սաների հետ երգ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը ապրիլի 10-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, Քանյե Ուեսթը ծանոթացել է տարածքին, շփվել ուսանողների հետ:

«Քանյե Ուեսթը մտել է անիմացիայի դասընթացի սենյակ, շփվել դասախոսների և ուսանողների հետ, ծանոթացել երաժշտական թիմի հետ: «Թումո»-ի ուսանողները երգել են Քանյե Ուեսթի հետ, որից հետո նրան են ներկայացրել են իրենց նոր երգը: Քանյե Ուեսթը գնացել է կինոդահլիճ: Նրան հատկապես շատ դուր է եկել երաժշտական և անիմացիոն մասը: Նա շատ տպավորված էր կենտրոնի աշխատանքով»,- տեղեկացրին ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից:

«Թումո»-ի հանրային կապերի բաժնից հայտնեցին նաև, որ Քանյե Ուեսթը կարճ այցով էր եկել այնտեղ, բայց ռեփերն այնքան տպավորված է եղել, որ ժամեր է անցկացրել կենտրոնում:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Նրանց հետ Հայաստան է եկել նաև Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը: Քիմ և Քլոե Քարդաշյաններն  շրջել են մայրաքաղաքով ˋ այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիրˋ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում, Ծիծեռնակաբերդում՝ հիշատակի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին:  Հայաստանում Քարդաշյանները կլինեն մեկ շաբաթ, որի ընթացքում կծանոթանան իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության է արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր այցի շնորհիվ անդրադառնում են նաև Հայոց ցեղասպանությանը: 

Լուսանկարը` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am