Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ Նախագահի այցը Իտալիա նոր դռներ կբացի երկկրողմ հարաբերություններում

ՀՀ Նախագահի այցը Իտալիա նոր դռներ կբացի երկկրողմ հարաբերություններում

ՀՌՈՄ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կան հնարավորություններ իտալական ներդրումների համար, շուտով նույն հնարավորությունները կլինեն նաև հայ ներդրողների համար Իտալիայում: Ապրիլի 9-ի երեկոյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում մատուցված ընթրիքի ժամանակ նման տեսակետ է հայտնել իտալացի պատգամավոր Կատիա Պոլիդորին: «Ես հավատացած եմ, որ մենք կարող ենք ունենալ շատ կարևոր համագործակցություն տուրիզմի և արտադրության ոլորտներում, որովհետև Հայաստանն ունի know-how, հատկապես տարբեր արհեստների ոլորտում, որն Իտալիայում շատ գնահատված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ  ասել է Պոլիդորին:

Իտալացի օրենսդիրի գնահատմամբˋ Հայաստանը և Իտալիան ներկայումս գտնվում են հարաբերությունների շատ կարևոր շրջանում: «Հայաստանի Հանրապետության Նախագահի այցը Իտալիա այսօր ամրապնդում է մեր հարաբերությունները: Տեղյակ եմ, որ նա հանդիպել է մեր երկրի Նախագահի հետ, գիտեմ, որ երկար են խոսել համագործակցության մասին: Հուսով եմ, որ այս նոր եղբայրական կապի շնորհիվ կկարողանանք մեր երկրների միջև բացված ոչ միայն առևտրի ու զբոսաշրջության, այլև բարեկամության դռներն էլ ավելի բացել»,- հավելել է պատգամավորը, ով Իտալիայի արտաքին առևտրի նախկին փոխնախարարն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am