Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բունդեսթագում ապրիլի 24-ին քննարկման կդրվի Ցեղասպանությունը ճանաչող բանաձև. Թեսա Հոֆմանը մեծ սպասելիքներ չունի

Բունդեսթագում ապրիլի 24-ին քննարկման կդրվի Ցեղասպանությունը ճանաչող 
բանաձև. Թեսա Հոֆմանը մեծ սպասելիքներ չունի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագում ապրիլի 24-ին կայանալիք նիստի ժամանակ ընդդիմադիր Ձախակողմյանները (The Left) քննարկման կառաջադրեն բանաձև, որը պահանջում է հայերի հետ կատարվածը ճանաչել որպես ցեղասպանություն: Այդուհանդերձ, Գերմանիայի խորհրդարանում նման բանաձևի ընդունման շատ քիչ հավանականություն կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց գերմանացի հայտնի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը:

Նա ընդգծեց, որ նույն օրը քննարկման համար մեկ այլ բանաձև է հեղինակել նաև իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը, որը, սակայն, կարծես կրկնում է Բունդեսթագի` 2005 թվականին կայացրած որոշումը:

«Վերոնշյալ նախագծի տեքստը դեռ հրապարակված չէ, սակայն դրա խորագիրը կրկին կրում է առանցքային «արտաքսում և կոտորած» բառերը: Այսինքն, դրանում չկա հավանականություն, որ կատարվածը կճանաչվի որպես ցեղասպանություն, բանաձևը պարզապես կրկնությունն է այն ամենի, ինչը մենք ունենք արդեն տասը տարի: Որպես բանաձևի մեկնաբանության լավագույն տարբերակ՝ դուք կարող եք այն ընդունել որպես «թաքնված ճանաչում», սակայն, ըստ էության, դա չի արդարացնում ոչ հայ համայնքի, ոչ էլ ցեղասպանագետների և մարդու իրավունքների պաշտպանների ակնկալիքները»,- «Արմենպրես»-ին ասաց գերմանացի ցեղասպանագետը:

Հոֆմանը հավելեց, որ քննարկումներն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան ապրիլի 24-ին` կեսօրին` որպես օրակարգում առկա 31 թեմաներից 27-րդը, և կտևեն 65 րոպե: Նա քիչ հավանական է համարում շատ խորհրդարանականների ներկայությունը` հաշվի առնելով, որ նիստը կայանալու է ուրբաթ կեսօրին: «Մի ունեցեք մեծ ակնկալիքներ»,-  Բունդեսթագում ապրիլքսանչորսյան քննարկման մասին խոսելիս այսպես եզրափակեց ցեղասպանգետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am