Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արաս Օզբիլիսը սկսել է մարզվել ընդհանուր խմբում

Արաս Օզբիլիսը սկսել է մարզվել ընդհանուր խմբում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի  ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոսկովյան թիմի կազմում սկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, Արաս Օզբիլիսը մասնակցել ապրիլի 1-ին կայացած մարզմանը:

Օզբիլիսը մարզումը սկսել է ընդհանուր խմբի հետ, այնուհետև շարունակել է մարզվել անհատական ծրագրով:

Թիմի բժիշկ Վլադիսլավ Կորնիցկին էլ հայտնել է, որ ակումբի բժշկական և մարզչական անձնակազմը հետևում են, թե ինչպես է Օզբիլիսն արձագանքում աշխատանքի ծանրաբեռնվածությանը և աստիճանաբար նրան ներգրավելու են ընդհանուր խմբի մարզումներին:

Արաս Օզբիլիսը ծանր վնասվածք էր ստացել Ալժիր-Հայաստան ընկերական խաղում, որի հետևանքով բաց է թողել շուրջ 6 ամիս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am