Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանն այցելել է զորամասեր

Սեյրան Օհանյանն այցելել է զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցելություն է կատարել 2-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր: Նախարարին ուղեկցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերյան Օհանյանը եղել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, սպառազինության և զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել է նրանց առօրյայով ու սոցիալ-կենցաղային պայմաններով:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զենիթահրթիռային ստորաբաժանման մեկնարկային դիրքի, հրամանատարական կետերի պայմաններին, դիտարկել է զենիթահրթիռային կրակի և ռադիոլոկացիոն հետախուզման հնարավորությունները, ստուգել է անձնակազմի մարտական պատրաստականությունը, ծառայության կազմակերպման ընթացքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի առանձնակի ուշադրությանն են արժանացել զորամասերի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքները, մի շարք օժանդակ կառույցների` զորանոցների, լսարանների, ճաշարանների, կապիտալ նորոգման և նմանաբնույթ այլ շինությունների կառուցման ընթացքը:

Կարևորելով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների դերը խաղաղության պահպանման ու անվտանգության ապահովման գործում` Սեյրան Օհանյանը շրջայցի ավարտին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարական կազմին ընթացիկ և պլանավորված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am