Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտաշես Գեղամյանի հոդվածները տպագրվել են յոթ լեզվով. երկու նոր գիրք ընթերցողի սեղանին

Արտաշես Գեղամյանի հոդվածները տպագրվել են յոթ լեզվով. երկու նոր գիրք 
ընթերցողի սեղանին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական գործիչ, հրապարակախոս Արտաշես Գեղամյանի էլեկտրոնային հոդվածներն երկու առանձին գրքույկներով, յոթ լեզվով դրվել են ընթերողի սեղանին:

ԵԱՀԿ խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջաններում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի ելույթները, նրա հարցազրույցները, վերլուծական հոդվածերը մամուլում և համացանցում մշտապես լայն արձագանք են գտել երկրում ու նրա սահմաններից դուրս: Դրանք լուրջ դեր են կատարում ժողովրդի կենսական շահերը համաշխարհային հանրությանը հասցնելու, միջազգային հասարակական կարծիքները կողմնորոշելու գործում: Արտաշես Գեղամյանի ելույթները նվիրված են նոր աշխարհակարգի ձևավորման բարդ գործընթացի մի շարք հիմնախնդիրների: Այդ ելույթներում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ աշխարհում ներկայում ընթացող բազում իրողություններ տեղի չէին ունենա, եթե ժամանակին դրանք դատապարտվեին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լույս ընծայված գրքերից մեկում զետեղված է Գեղամյանի հոդվածը, որը լույս է տեսել հունվարի 25-26-ին «Արմենպրես» և «Ռեգնում» լրատվական գործակալությունների կայքերում:  Հայերենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով, իսպաներենով և թուրքերենով աշխարհին հասանելի կլինի Արտաշես Գեղամյանի «Թուրքիան պետք է ապաշխարի սեփական պատմական անցյալի համար» խորագրով հոդվածը: Դրանում հեղինակը հեռուն թափանցող հայացքով հիմնավոր ու համոզիչ գնահատական է տալիս այսօրվա Թուրքիայի, նրա հաճոյակատար Ադրբեջանի ու հայատյաց մի շարք մեկնաբանություններին, որոնց հակահայկական և հակամարդկային բովանդակությունը շարունակ քողազրկում է հայկական կողմը:

Մյուս գրքում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և թուրքերեն ներկայացված է Գեղամյանի՝ «Ռուսաստանի դեմոնացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի» հոդվածը, որը 2015թ. մարտի 10-11-ին զետեղվել է «Արմենպրես» լրատվական գործակալության կայքէջում: Հոդվածում ի մի են բերվել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի՝ փետրվարի 18-20-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am