Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Միջազգային հանրությունը պետք է Անդրանիկ Գրիգորյանի հետ կատարվածից հետեւություն անի. Դավիթ Բաբայան

Միջազգային հանրությունը պետք է Անդրանիկ Գրիգորյանի հետ կատարվածից 
հետեւություն անի. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը որակում է վիդեոհարցաքննություն, վիդեոտանջանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը շեշտում է, որ ադրբեջանական կողմում Անդրանիկ Գրիգորյանը ենթարկվել է բռնությունների:

«Նրան ենթարկել են բռնությունների: Երեւում է, որ նա հոգեբանական եւ ֆիզիկական վատ վիճակում է: Սա հերթական անգամ փաստում է, որ մենք գործ ունենք աննորմալ, ֆաշիստական պետության հետ, որը խախտում է իրավական, բարոյական, քաղաքական, միջազգային նորմերն ու իրավուքնները: Մենք չպետք է դառնությամբ լցվենք այն խոսքերի հանդեպ, որ ասում է այդ խեղճուկրակ անձնավորությունը: Նա ստիպված է այդպես ասել, նրան տանջում են: Չի բացառվում, որ նրա դեմ քիմիական նյութեր են օգտագործում: Ակնհայտ է, որ նա տեքստը սուֆլյորի վրա է կարդում, նույնիսկ տեղեր կա, որ նրա խոսքը կտրտել են, շատ վատ մոնտաժ են արել»,- ասաց Դավիթ Բաբայանը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսակը նաեւ հավելում է, որ կատարվածի առնչությամբ միջազգային հանրությունը պետք է լուրջ հետեւություն անի:

«Մենք չենք տեսել այնպիսի հայտարարություն, որը դատապարտում կատարվածը: Նրանք կոչ են անում վերադարձնել դիվերսանտներին, բայց ոչ ոք չի բարձրաձայնում, թե այս խեղճ տղայի հետ ինչպես են վարվում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ապրիլի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է հատել սահմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am