Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

Քիմ Քարդաշյանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը զարմիկներ են

Քիմ Քարդաշյանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը զարմիկներ 
են

ԼՈՆԴՈՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքրքրական խոստովանություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Ուսումնասիրելով ընտանեկան արխիվներն ու իր նախնիների պատմությունը` Կեմերոնը հայտնաբերել է, որ ինքն ու ռեալիթի շոուների աստղ ամերիկահայ Քիմ Քարդաշյանը  զարմիկներ են:

 Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Daily Mail-ը, երբ Քեմերոնին հարցրել են՝ արդյոք նա հետեւո՞ւմ է Քարդաշյանների ընտանիքին, վարչապետն ասել է` ոչ ու հարցրել. «Իսկ դուք գիտեի՞ք, որ ես և նա (Քիմ Քարդաշյանը-խմբ.) զարմիկներ ենք››: Պարզվում է, նրանց միավորում է 1555 թվականին ծնված Ուիլյամ Սպենսերը, որի 13-րդ շառավիղներն են Քեմերոնն ու Քարդաշյանը: Երբ վարչապետին հարցրել են` արդյոք հնարավո՞ր է, որ երկու հայտնի ընտանիքները միավորվեն, Քեմերոնն ասել է. «Դա հրաշալի կլիներ, շնորհակալություն»:

Քարդաշյանն իր անցյալի մասին այս նոր բացահայտմանն առայժմ չի արձագանքել:

Երբ Քարդաշյանը հրապարակել էր«Կոտրել ինտերնետը»  ֆոտոշարքը, Քեմերոնն ասել է, որ զարմանում է, թե ինչու են բոլորը խոսում Քարդաշյանի մասին, քանի որ նա այդքան էլ գեղեցիկ մարմին չունի: 


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am