Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սպասված կինոպրեմիերաներ. Նիկոլաս Սպարկսի վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը` հայկական կինովարձույթում

Սպասված կինոպրեմիերաներ. Նիկոլաս Սպարկսի վեպի հիման վրա 
նկարահանված ֆիլմը` հայկական կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոսերներն ապրիլի ընթացքում կդիտեն արտասահմանյան արտադրության բազմաժանր ֆիլմեր:  «Մոսկվա» կինոթատրոնը հնարավորություն է ընձեռում մեծ էկրաններին դիտել ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված կինոնկարները:

Կինոթատրոնից «Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն` ապրիլի 2-ից էկրաններին կհայտնվի «Սևաստոպոլի ճակատամարտը» դրաման, որը Ռուսաստանի և Ուկրաինայի համատեղ արտադրած ֆիլմն է: Սերգեյ Մակրիցկու ֆիլմի հիմքում իրական պատմություն է, որը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմը և լեգենդար կին-դիպուհակար Լյուդմիլա Պավլիչենկոյի կյանքը: 

Լեգենդար «Ֆորսաժ» ֆիլմի յոթերորդ մասը մեծ էկրաններին հնարավոր կլինի դիտել ապրիլի 9-ից: «Ֆորսաժ 7»-ի ռեժիսորը Ջեմյս Վանն է:

«Վայրի կինը» կենսագրական դրաման էլ հնարավոր կլինի դիտել նույն օրվանից: Ֆիլմի հիմքում Շերիլ Սթրեյդի կյանքի պատմությունն է: Ամուսնալուծությունը, մոր մահը ոչնչացրել էին երջանիկ լինելու նրա բոլոր հույսերը:

Ռեժիսոր Խաումե Քոլյեթ-Սերայի «Գիշերային հետապնդում» կինոնկարը «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին կհայտնվի ապրիլի 16-ից: Ֆիլմը ներկայացնում  է մի մարդասպանի կյանքի պատմությունը, ով, վեճի մեջ մտնելով իր նախկին ղեկավարի հետ, ստիպված է լինում անընդհատ «վազել», որպեսզի կարողանա պաշտպանել իր ընտանիքը մաֆիայի հետապնդումներից:

Երկու սերունդ, երկու պատմություն, հավիտենական սեր... Նիկոլաս Սպարկսի համանուն բեսթսելերի հիման վրա նկարահանված «Հեռավոր ճանապարհ» մելոդրաման հնարավոր կլինի դիտել ապրիլի 16-ից:

«Վրիժառուները. Ալթրոնի դարաշրջանը» ֆանտաստիկ արկածային ֆիլմը էկրաններին կհայտնվի ապրիլի 26-ին: Ջոս Ուիդոնի նոր ֆիլմում կրկին կմիավորվեն մոլորակի լավագույն հերոսները:

Հայկական արտադրության ֆիլմերից ապրիլի 3-ից կինոթատրոնում կարելի է դիտել «Երազանք 19:27» կատակերգությունը:

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «1915» ֆիլմը ապրիլի 25-ից կհայտնվի «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին:  ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am