Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համապոնտական ասոցիացիան շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչելու համար

Համապոնտական ասոցիացիան  շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Պոնտոսի 
հույների ցեղասպանությունը ճանաչելու համար

ԱԹԵՆՔ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում գործող Համապոնտական ասոցիացիան հայտարարություն է տարածել եւ իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել ՀՀ խորհրդարանի կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ,  հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Ազգային ժողովում Օսմանյան Կայսրությունում 1915-1923թթ հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հանդիսանում է պոնտոսի հույների եւ եղբայրական հայ ժողովրդի սերտ համագործակցության լավագույն ապացույցը: Միաժամանակ, ասոցիացիան շեշտում է, որ երկու ժողովուրդները պետք է շարունակեն համատեղ պայքարը, որպեսզի քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը նաեւ միջազգային ճանաչում եւ դատապարտում ստանա: 

Մարտի 24-ին  ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում  հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Հայտարարությանը կողմ է քվեարկել 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով, արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները,  հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

Որպես հիմնավորում` նշվում է այն հանգամանքը, որ 1948թ. ՄԱԿ-ն ընդունել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան», որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն` իրականացված քաղաքականությունը որակվում է որպես ցեղասպանություն: «Հիմնվելով այդ փաստարկների վրա՝ 2007թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ.  քրիստոնյա ազգաբնակչության, այսինքն՝ հայերի, ասորիների, փոքրասիական և Պոնտոսի հույների  դեմ իրականացված բռնությունները որակում է որպես ցեղասպանություն: 2010թ. մարտին Շվեդիայի խորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտեց Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը: Հույների ցեղասպանությոունը դատապարտել են Կիպրոսի և Հունաստանի խորհրդարանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am