Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում կյանքը կաթվածահար է եղել. երկրում էլեկտրամատակարարումը խափանվել է

Թուրքիայում կյանքը կաթվածահար է եղել. երկրում էլեկտրամատակարարումը 
խափանվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածքում էլեկտրամատակարարման զանգվածային խափանումը կաթվածահար է արել կյանքը երկրի մեծ մասում:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացննում է թուրքական «Զաման» պարբերականը: Էլեկտրականությունն անջատվել է երկրի 79 նահանգում` բացառությամբ Վանի և Հաքքարիի: Կատարվածը 1999 թվականի երկրաշարժից հետո էլեկտրամատակարարման ամենամասշտաբային խափանումն է, որը կտևի առնվազն 3-4 ժամ:

Կատարվածի հետևանքով Թուրքիայում դադարեցրել են մետրոների, տրամվայների երթևեկությունը: Հայտնի է, որ շատ քաղաքացիներ մնացել են մետրոյում փակված: Քոնիայից Անկարա ուղևորվող ճեպընթացը մնացել է կես ճանապարհին: Էլեկտրականության բացակայության պայմաններում լուսացույցները ևս դադարել են աշխատել, ինչը մեծ խցանումներ է առաջացրել խոշոր քաղաքներում: Երկրի տարբեր մասերում դադարեցվել է տարբեր կառույցների աշխատանքը:

Թե որն է էլեկտրամատակարարման խափանման պատճառը, դեռևս հայտնի չէ: Այդուհանդերձ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօլուն այս առթիվ նշել է, որ իրենք քննարկում են  ահաբեկչության հավանականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am