Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ձորաղբյուրում վեճի ժամանակ 2 երիտասարդի են դանակահարել

Ձորաղբյուրում վեճի ժամանակ 2 երիտասարդի են դանակահարել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում մարտի 29-ին` ժամը 21.20-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ բազկի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1994թ. ծնված Արտաշես Կ.-ն: Ըստ նրա հարազատներից մեկի հայտարարության՝ Ձորաղբյուրի ամառանոցում տեղի է ունեցել դանակահարություն: Նույն օրը` ժամը 21.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած վերք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990թ. ծնված Սերգեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ձորաղբյուրում` ապակու վրա վայր ընկնելու հետևանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 29-ին` ժամը 21.00-ի սահմաններում, 1986թ. ծնված Արման Դ.-ն, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Արտաշես Կ.-ին և Սերգեյ Ա.-ին` պատճառելով վնասվածքները: Մարտի 30-ին` ժամը 02.00-ին, Արման Դ.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am