Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վատիկանում Հռոմի պապի պատարագին կմասնակցեն Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները

Վատիկանում Հռոմի պապի պատարագին կմասնակցեն Գարեգին Բ եւ Արամ Ա 
կաթողիկոսները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին և դրա շրջանակներում նախատեսված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայոց ցեղասպանությունը աշխարհաքաղաքական խաղերի կենտրոնում է» խորագիրը կրող հոդվածում Ցեղասպանության մասին պատմական ակնարկից զատ կան հիշատակումներ այն հյուրերի մասին, ովքեր համաձայնել են ժամանել Երևան ապրիլի 24-ին, ինչպես նաև նրանց մասին, ովքեր դեռ իրենց որոշման մասին չեն հայտարարել: Միաժամանակ խոսվում է տարբեր տարիներին տարբեր երկրներում Ցեղասպանությունը դատապարտող բանաձերի ընդունման մասին:

Հոդվածում նշվում է, որ ապրիլի 23-ին տեղի կունենա Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը: Նույն օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում, բացառությամբ Թուրքիայի տարածքում գտնվողների, 19:15-ին 100 անգամ կհնչեն եկեղեցու զանգերը:

Իտալական պարբերականը հայտնում է, որ Ցեղասպանության հիշատակին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Պատարագին ներկա են լինելու նաև Ամենայն Հայոց Գարեգին Բկաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am