Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատի մարզպետարանի «Թեժ գծով» ստացվել է շուրջ 290 զանգ

Արարատի մարզպետարանի «Թեժ գծով» ստացվել է շուրջ 290 զանգ

ԱՐՏԱՇԱՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանում գործող «Թեժ գծով» այս տարվա երեք ամսում ստացվել է ավելի քան 70 զանգ. առողջապահական, սոցիալական, կրթական, տրանսպորտի, կոմունալ կենցաղային հարցերի շրջանակներում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը նշեց, որ ամեն  օր ստանում են տարբեր բնույթի հարցեր, զանգահարողները եւ ներկայանում, եւ հարցերը հնչեցնում են անանուն, առանց ներկայանալու՝ մարզի բոլոր տարածաշրջաններից: Զանգերն ունեն նաեւ սեզոնային բնույթ, օրինակ ամռանը եւ աշնանը զանգահարողներն ավելի շատ դիմում էին ոռոգման ջրի եւ մթերման կազմակերպման խնդիրներով: Եղել են նաեւ զավեշտալի, ճշգրտող, թյուրմացություն պարունակող հարցեր: Մարզպետի խորհրդականն ընդգծեց նաեւ, որ շատ դեպքերում «Թեժ գծի» միջոցով բնակիչները տեղեկանում են, թե ինչ ճանապարհով օրինական եղանակով հասնեն խնդրի, երկար ձգձգվող հարցի լուծմանը: Երբեմն էլ բնակիչներն ունեն խորհրդատվության կարիք, որի ժամանակ օգնության են հասնում մարզպետարանի իրավաբանները:

Յակուբովը նշեց, որ յուրաքանչյուր հարց ամեն օր զեկուցվում է մարզպետին: Բարձրացված հարցերն ուղղվում են մարզպետարանի աշխատակազմում ոլորտը սպասարկող համապատասխան պաշտոնյային, դրվում քննարկման: Յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատվություն է կրում «Թեժ գծով» ստացված հարցերին օպերատիվ լուծում տալու համար: Շատ դեպքերում էլ պատասխանը տրվում է գրավոր տարբերակով: «Փորձում ենք հնարավոր բոլոր տարբերակներով օգնել քաղաքացուն: Այս համակարգում անում ենք ամեն բան, որպեսզի հարցը լուծված չլինելու պատճառով բնակիչը չզանգահարի երկրորդ անգամ»,-ընդգծեց մարզպետի խորհրդականը՝ ավելացնելով, որ հարցերի մեծ մասն արագ հասցվում է տրամաբանական ավարտի` լուծման, բայց լինում են դեպքեր, երբ լուծումը պահանջում է ժամանակ եւ ֆինանսավորում:

Նախորդ տարվա յոթ ամիսներին ստացվել է 217 զանգ: Այդ ժամանակից ի վեր, մարզի բոլոր համայնքների դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հաստատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների տեսանելի վայրերում փակցված են տեղեկատվական թերթիկներ: Մարզի բնակչությանը տեղեկացնելու նպատակով, Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում բացված է նաեւ «Թեժ գիծ» խորագրով էջ:

«Թեժ գիծը» գործում է նախորդ տարվա մայիսի վերջից` աշխատանքային օրերի աշխատանքային ժամերին, որի հեռախոսահամարն է 0-235-2-68-50:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am