Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վինձորի դղյակի անձնակազմը գործադուլով Է սպառնում Եղիսաբեթ Բ-ին

Վինձորի դղյակի անձնակազմը գործադուլով Է սպառնում Եղիսաբեթ Բ-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհուն պատկանող Վինձորի դղյակի սասարկու անձնակազմը մտադիր Է գործադուլ անցկացնել ի նշան աշխատանքի վարձատրության պայմանների դեմ բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես մարտի 30-ին հայտարարել Է սպասարկման ոլորտի աշխատողների եւ հասարակական ծառայողների արհմիությունը, դղյակի աշխատակիցները գանգատվում են աշխատանքի վարձատրության  անբավարար մակարդակից, իսկ գործադուլը, եթե այն կայանա, կլինի առաջինը պատմության մեջ, երբ բողոքի ակցիայի Է դուրս գալիս թագավորական ընտանիքին սպասարկող անձնակազմը: 

«Այդ աշխատակիցները լոյալ են գործատուի նկատմամբ եւ պատրաստ են անել բացարձակապես ամեն ինչ, որպեսզի դղյակի հյուրերն սպասարկվեն արքայաբար: Բայց վրդովեցուցիչ Է, որ այդ մարդկանց խիստ քիչ են վճարում եւ կարծում են, թե նրանք կարող են անվճար աշխտատել»,- լրագրողներին հայտարարել Է արհմիության ղեկավար Մարկ Սերվոտկան:

Նրա խոսքով՝ դղյակի ծառայողների գործատուն ոչ միայն չի բարձրացնում նրանց աշխատավարձը, այլեւ պահանջում Է, որ նրանք անցկացնեն անվճար Էքսկուրսիաներ եւ որպես թարգմանիչներ հանդես գան հյուրերի համար:     

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Մեծ Բրիտանիայի թագուհին Վինձորի դղյակում անցկացնում Է հանգստյան օրերը, այնտեղ նաեւ պետական ընդունելություններ են կազմակերպվում Զատկի ամսվա ընթացքում: Ընդամենը դղյակում աշխատում Է 200 մարդ, նրանցից 120-ն արհմիության անդամ Է:

Արհմիությունը գործադուլ անցկացնելու մասին որոշում կընդունի ապրիլի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am