Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայկական լյարդաբանական ասոցիացիայի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցել է միջազգային կոնգրեսի

Հայկական լյարդաբանական ասոցիացիայի պատվիրակությունը Ստամբուլում 
մասնակցել է միջազգային կոնգրեսի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում վերջերս կայացած Լյարդաբանների տարեկան միջազգային կոնգրեսին աշխարհի տարբեր երկրներից մասնակցել է 4500 պատվիրակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կոնգրեսում Հայկական լյարդաբանական ասոցիացիայի ղեկավար Հասմիկ Ղազինյանի ելույթը նվիրված է եղել տարբեր երկրների վիրուսային հեպատիտների բնութագրին: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների իրավիճակին` նա ներկայացրել է կատարվածը աշխատանքները, խնդիրներն ու անելիքները: Մեր պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև միջազգային ուղեցույցի մշակմանը: 

Միջազգային կոնգրեսում տեղեկատվություն է ներկայացվել 2015թ. հոկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք թեմատիկ միջազգային գիտաժողովի մասին: Վերջին տարիներին հայ հեպատոլոգները լյարդաբանների միջազգային համաժողովներին ներկայանում են որպես հրավիրյալ դասախոսներ կամ որպես միջազգային այս կամ այն ուղեցույցի մշակման գիտական հետազոտությունների ակտիվ մասնակիցներ:

Հայ հեպատոլոգների պատվիրակությունը պատրաստվում է մասնակցելու Վիեննայում ապրիլի 21-27-ին կայանալիք Լյարդի հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան միջազգային հերթական կոնգրեսին, որի շրջանակում գործում է լյարդաբանների ազգային ասոցիացիաների ցուցահանդես: Վերջինիս ներկայանում է նաև հայկական լյարդաբանների ասոցիացիան` իր պաստառով, որում արտացոլված է ասոցիացիայի առաքելությունը թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ արդեն 6-րդ եվրոպական երկրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am