Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրաքում կքննարկի տեղի ունեցող իրադարձությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրաքում կքննարկի տեղի ունեցող 
իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մարտի 30-ին ժամանել է Իրաք՝ հանդիպելու իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Պան Կի Մունը մեկնել է Բաղդադ եգիպտական Շարմ ալ Շեյխ քաղաքից, որտեղ մասնակցել էր Արաբական երկրների լիգայի 26-րդ գագաթնաժողովին: Նախօրեին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի գրասենյակը հայտարարել էր, որ Պան Կի Մունը ալ Աբադիի և այլ պաշտոնյաների հետ Բաղդադում կքննարկի Իրաքում և տարածաշրջանում անվտանգության զարգացումները:

Վարչապետի մամուլի խոսնակ Սաադ ալ Կադիսին նշել է, որ կուսումնասիրվեն ՄԱԿ-ի և միջազգային հանրության կողմից Իրաքի կառավարությանը աջակցություն ցուցաբերելու ուղիները, որպեսզի ամրապնդվեն ազգային միասնականության և միջկրոնական ու ահաբեկչության դեմ պայքարում ներդրված ջանքերը:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ավելի վաղ ողջունել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբդաիի գլխավորությամբ «Իսլամական պետության» դեմ Թիքրիթում ուղղված գործողությունները: Նա բարձր է գնահատել իրաքյան ուժերի գործողությունները՝ հաստատելով, որ ԱՄՆ-ը կօժանդակի Իրաքին:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am