Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի մարզիկներից առաջինը թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը դարձավ Եվրոպայի առաջնության մեդալակիր: Նալչիկում անցկացված թաեքվոնդոյի հին աշխարհամասի առաջնությունում 80 կգ քաշայինների պայքարում մարզաձևի մեր առաջատարը հաջորդաբար հաղթեց նորվեգացի բարձրահասակ Ռիչարդ Օդերմանին (8:2 հաշվով), ռուսաստանցիներ Լոմ Ալիին (5:2), Սաիդ Ուստաևին (2:2) և մտավ եզրափակիչ: Կանոնակարգի համաձայն Արմանը ներկայացավ մրցագորգ , մի քանի վայրկյան աշխատեց , ապա համապատասխան ժեստով հրաժարվեց շարունակել մենամարտը: Բանն այն  է, որ դեռևս երկրորդ մենամարտում նա վնասել էր ծունկը, որն այտուցվել և ուժեղ ցավ էր պատճառում մարզիկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մայիսի 12-ին Երեմյանը կմասնակցի Չելյաբինսկում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, որտեղ  կխաղարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրերը ու աժեքավոր վարկանիշային բարձր միավորները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am