Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ բռնցքամարտիկներն իրենց ուժերը կփորձեն նաև Անապայի միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկներն իրենց ուժերը կփորձեն նաև Անապայի միջազգային 
մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի միջազգային ռինգում իրենց ուժերը կփորձեն նաև կաշվե ձեռնոցի մեր երիտասարդ ներկայացուցիչները:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեկնել է Անապա քաղաք, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Անապայում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Անապայի միջազգային մրցաշարը կավարտվի ապրիլի 4-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am