Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրականացվել են ջրատարների մաքրման եւ խորքային հորերի նորոգման աշխատանքներ

Իրականացվել են ջրատարների մաքրման եւ խորքային հորերի նորոգման աշխատանքներ

ԱՐՏԱՇԱՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզին ոռոգման ջուր ապահովող հինգ ջուրօգտագործող ընկերությունների կողմից, մարտի 1-ի դրությամբ, ամբողջությամբ ավարտվել են 1133,3 կմ երկարությամբ երրորդ կարգի ջրատարների մաքրման, 142,2 կմ ջրատարների եւ 73 խորքային հորերի նորոգման աշխատանքները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց, որ այս աշխատանքները կատարելու համար ՋՕԸ-ները ծախսել են 149 մլն 793 հազար դրամ:

Հրատապ ծրագրով մարզի ոռոգման համակարգերի հիմնանորոգման եւ երկար տարիներ իրենց լուծումը չստացած ջրատարների անցկացման համար մարզին տրամադրվել է 245 մլն 900 հազար դրամ: Տերտերյանը նշեց, որ այս շրջանակում խորհրդային տարիներից հետո առաջին անգամ մաքրվել է Հրազդան-Արաքսյան կոլեկտորի 19 կմ երկարությամբ ձախ թեւը, որն անհրաժեշտ քանակությամբ եւ անխափան ոռոգման ջուր է մատակարարում մարզի սահմանամերձ Սուրենավան, Արմաշ, Երասխ եւ Պարույր Սեւակ համայքներին: Այս տարի այդ տարածքներում ոռոգվող հողամասերն ավելացել է նաեւ 460 հա մինչ այդ չոռոգված գյուղնշանակության հողատարածքներով:

Վերջին հինգ տարում առաջին անգամ հիմնովին մաքրվել է նաեւ Գետափնյա ջրատարը, որն անխափան ոռոգման ջուր է մատակարարում Արարատի մարզի Գետափնյա համայնքին:

Վարչության պետն իր խոսքում անդրադառնալով ոռոգման ջուրը խնայողաբար օգտագործելու եւ ջրտուքն արդյունավետ կազմակերպելու խնդիրներին՝ ընդգծեց. «Այդ հարցերը պետք է կարգավորվեն ոչ թե անջատումների, այլ ամբողջ տարվա ընթացքում ջրատարների մաքրման, ջրի կորուստները նվազեցնելու եւ ջրտուքը հսկելու հաշվին»:

Արարատի մարզին ոռոգման ջուր ապահովող ջուրօգտագործող ընկերությունները հինգն են. «Արտաշատ» ՋՕԸ, «Արարատ» ՋՕԸ, «Մասիս» ՋՕԸ, «Ազատ» ՋՕԸ եւ «Վեդի» ՋՕԸ, որոնք  կանոնավոր ջրամատակարարմամբ են ապահովում մարզի ոռոգելի տարածքները:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am