Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գործարկվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը

Գործարկվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը

ԾԱՂԿԱՁՈՐ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքն արդեն գործարկվել է: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման համար «ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առանձնահատկությունները և դերը ՀՀ իրավապահ մարմինների համակարգում» թեմայով քննարկում-բանավեճի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: «Ներկայումս`ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքն (www.investigative.am) արդեն շահագործման է հանձնվել, սակայն դեռևս փորձարկման փուլում է և լիարժեք կգործի միայն մի քանի օրից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նա և հավելեց, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կայքի ստեղծումից առաջ հստակ հանձնարարական էր տվել. ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը հանրության համար պետք է ծառայի որպես տեղեկատվության մատչելի աղբյուր:

Տռուզյանը նկատեց, որ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը պայմանականորեն բաժանված է երեք մասի: «Կայքի ճանաչողական մասում ներառված են քննչական կոմիտեի գործառույթների, ղեկավար կազմի, ստորաբաժանումների և համակարգի մասին տեղեկատվությունը: Երկրորդ մասը վերաբերում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պարզաբանմանը: Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով սահմանափակվում են քաղաքացիների որոշ իրավունքներ և այդ առումով շատ կարևոր է, որ քրեական դատավարության մասնակցող անձինք`տուժողները, կասկածյալները, վկաները իրազեկ լինեն իրենց իրավունքների վերաբերյալ»,-շեշտեց Սոնա Տրուզյանը և հավելեց, որ ՀՀ քննչական կոմիտեի կայքում զետեղված է նաև անչափահասների`որպես մեղադրյալի, կասկածյալի, վկայի և տուժողի իրավունքների պարզաբանման վերաբերյալ տեղեկատվություն: «Կայքում կարող եք գտնել նաև հանցագործաթյան մասին հաղորդում կատարելու և դրա քննարկման կարգի մասին տեղեկատվություն»,-պարզաբանեց Տռուզյանը:

Հատուկ կարևորելով հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքը`ՀՀ քննչական կոմիտեի կայքում առանձին բաժին է նախտեսված տեղեկատվություն ստանալու ձևերի և կարգի վերաբերյալ: «Մենք տեղեկատվական մասը փորձել ենք այնպես կառուցել, որ մեր ԶԼՄ-երի ներկայացուցիչները հավասար հիմունքներով ստանան ՀՀ քննչական կոմիտեի տարածած բոլոր հաղորդագրությունները: Բացի այդ`կայքում ստեղծված է հնարավորություն տվյալ քրեական գործին վերաբերող նախորդ տեղեկատվությանը հետևելու, ծանոթանալու մեխանիզմը, այսինքն` հարակից թեմաներով լրագրողը կարող է իրազեկվել` արդյոք այդ նույն թեմայով կամ կոնրետ մեղադրյալի վերաբերյալ նախկինում հաղորդագրություններ տարածվել են, թե ոչ»,-նշեց Տռուզյանը և հավելեց, որ կայքում քաղաքացիները կարող են տեղեկություն ստանալ նաև ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների մասին: «Օրինակ` Շիրակի մարզային քննչական վարչությունը նախկինում ինչ հաղորդագրություններ է տարածել իր աշխատանքի և գործունեության վերաբերյալ»,-հավելեց Սոնա Տռուզյանը:

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է  «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am