Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՌԴ և ՀՀ Միգրացիոն ծառայությունները շարունակում են ուսումնասիրել ՌԴ մուտքի արգելք ստացած քաղաքացիների դիմումները

ՌԴ  և  ՀՀ Միգրացիոն ծառայությունները շարունակում են ուսումնասիրել  ՌԴ  
մուտքի արգելք ստացած քաղաքացիների դիմումները

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ  և  ՀՀ Միգրացիոն ծառայություները շարունակում են ուսումնասիրել  ՌԴ  մուտքի արգելք ստացած քաղաքացիների դիմումները: Այդ նպատակով աշխատանքային միգրանտների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծված է հատուկ համատեղ խումբ: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն: 

«Խումբը բավական ակտիվ աշխատանքներ է տանում դեռ անցած տարվանից: Մենք փորձում ենք ուսումնասիրել այն քաղաքացիների գործերը, ովքեր արգելք են ստացել, բայց  ուսման, բուժման կամ ընտանեկան հարցերով պետք է գնան ՌԴ: Ասեմ, որ բավական ակտիվ վերացվում է արգելքը ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր ինչ-ինչ խախտումների պատճառներով են այն ստացել: Արդեն մոտ 1500 ՀՀ քաղաքացու ՌԴ մուտքի արգելքը վերացված է, բայց այս թիվը կավելանա: Անշուշտ, հաշվի է առնվում այն, որ ՀՀ-ը ընդգրկվել է Եվրասիական տնտեսական միության կազմում: Այս տարվանից արդեն պարզեցվել է ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտք ընթացակարգը»,-նշեց Անատոլի Ֆոմենկոն: 

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալը նաև փաստեց, որ արգելքը վերացվում է ՌԴ միգրացիոն ծառայություն ուղղարկված դիմումների հիմնա վրա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am