Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում. ՌԴ Պետդումայի պատգամավոր

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա ՀՀ տարածքում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 29-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: 

Լեոնիդ Սլուցկին փաստեց, որ գործընթացի շուրջ արդեն իրականացվել է 4 հազար հարցաքննություն, ավելի քան 19 տարաբնույթ փորձաքննություն: Լրագրողի հարցադրմանը, որ իրենք «տեղեկատվական բլոկադայի» մեջ են գործի քննության առումով, Սլուցկին պատասխանեց, որ դա այդպես չէ: 

 «Մենք բոլորս ցավակցում ենք: Այս ողբերգությունը բոլորիս հիշողության մեջ կմնա ինչպես իրադարձություն, որը մենք մինչև վերջ չենք կարող ըմբռնել: Սա ցավ է, որի համար սգում և ցավակցում ենք: Դեպքի առաջին իսկ օրվանից մեր նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ միջխորհրդարանական աշխատանքային խումբ, որը հետևում է գործընթացին: Հասկանալի է` առաջին օրերի  ընթացքում, ելնելով գործի նախաքննական ընթացքից, տեղեկատվությունն ավելի փակ էր, բայց ահռելի գործ է կատարվել այս ընթացքում»,- ասաց նա: 

Խորհրդարանականը շեշտեց` ՌԴ քննչական մարմինները, համագործակցելով ՀՀ քննչական մարմինների հետ,  շատ մեծ գործ են կատարել: Կա մեծ առաջընթաց: 

«Ես իրավունք չունեմ բարձաձայնել քննության մանրամասները, բայց հայկական կողմի խնդրանքով զինվորական դատավարությունը  լինելու է Հայաստանի տարածքում՝ Գյումրիում, իսկ դատավճիռն էլ կլինի համազոր»,-նշեց Լեոնիդ Սլուցկին՝ վստահեցնելով, որ հետագայում էլ քննչական գործընթացը կլինի ռուսական կողմի վերահսկողության տակ: 

«Այս քննությունը մեր բոլորի պատվի հարցն է: Ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաև ցանկացած ռուս քաղաքացու, քանի որ հայ ազգը մեզ համար եղբայրական ազգ է: Այսօր մեզ շատ բան է միացնում: Հարուցված է 4 քրեական գործ, որից գլխավորը` 2 և ավելի մարդկանց սպանության հատկանիշներով: Կարծում եմ այն մանրամասները, որոնք մինչ այս դեռ բացահայտված չեն, կբացահայտվեն առաջիկայում: Կրկնում եմ` դատը կլինի  Հայաստանի Հանրապետության տարածքում և բաց՝ հասարակության  համար: Մոտ ժամանկներում կրկին կլինենք Գյումրիում և կխոսենք այս գործի ընթացքի մասին»,-նշեց Լեոնիդ Սլուցկին: 

Ռուսաստանի Դաշնության  Պետդումայի պատվիրակությունը այս օրերին Հայաստանում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ , եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի երրորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Պատգամավորները Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Գյումրիում հունվարի 12-ին զոհված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am