Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մենք խաղալու ենք հաղթանակի համար. Բեռնար Շալանդ

Մենք խաղալու ենք հաղթանակի համար. Բեռնար Շալանդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

«Իմ աշխատանքի մեջ մտնում է Ալբանիայի թիմն ուսումնասիրելը: Ես դիտել եմ մեր մրցակցի մասնակցությամբ խաղեր, ներկա եմ եղել Իտալիա-Ալբանիա հանդիպմանը: Ես Շվեյցարիայից եմ, որտեղ հանդես են գալիս բազմաթիվ ալբանացիներ: Ես գիտեմ Ալբանիայի բոլոր խաղացողներին, ովքեր հանդես են գալիս եվրոպական առաջնություններում. դա իմ աշխատանքն է: Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Մենք ունենք ընդամենը 1 միավոր, իսկ Ալբանիան՝ 4: Պետք է հաղթենք»,-Շալանդի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Լրագրողների այն հարցին, թե Ալբանիայի կազմում ո՞ր խաղացողներից է վախենում շվեյցարացին պատասխանել է. «Ես չեմ վախենում, ես հարգում եմ: Ես գիտեմ, որ Դե Բիազին հիանալի աշխատանք է կատարել, լավ թիմ է ստեղծել: Կան հիանալի խաղացողներ՝ Կանան, Գաշին, Չակա: Ինձ համար կարեւոր է թիմը, ոչ թե անհատները: Կարեւոր է, թե ինչպես է թիմը գործում, այլ ոչ թե առանձին անհատները»:

«Անդոնյանը լավ երիտասարդ խաղացող է եւ կլինի հայտացուցակում: Նույնը կարող եմ ասել Ռուսլան Կորյանի մասին: Ես նրան տեսել էի դեռեւս Թուրքիայում, երբ նա «Լոկոմոտիվի» կազմում ժամանել էր հավաքների: Նա լավ խաղացող է եւ կարող է օգուտ տալ»,-ասել է հավաքականի մարզիչը:

Շալանդի կարծիքով կարևորը իր ապագան չէ, այլ հավաքականինը.«Ներկայում ես եմ մարզիչը, ես կատարում եմ իմ աշխատանքը: Իմ գլխում այժմ մի բան է. ինչպե՞ս հաղթել Ալբանիային: Իմ խնդիրը ընտրական փուլի արգելքը հաղթահարելն է»,-եզրափակել է նա:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տիրանայում մարտի 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am