Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Գյումրիում է Թուրքմենստանի մշակութային պատվիրակությունը

Գյումրիում է Թուրքմենստանի մշակութային պատվիրակությունը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 24-31-ն անցկացվող Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակներում Թուրքմենստանից ժամանած ստեղծագործական խումբը մարտի 28-ի  երեկոյան ելույթ կունենա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Գյումրեցի հանդիսատեսին համերգային ծրագրի շրաջանակներում կներկայանան վոկալ, ազգագրական  համույթներ, երաժշտական խմբեր, անհատ կատարողներ:

Մինչ համերգի մեկնարկը, Թուրքմենստանի մշակույթի  նախարարության  պատվիրակությանը`  նախարարի  տեղակալ   Բախարգյուլ Աբդիևայի գլխավորությամբ, ընդունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ողջունելով հյուրերին, մարզպետը նշեց, որ կարևորում է այսօրինակ հանդիպումները, քանզի ամենալավ շփումները մշակութային շփումներն են: «Հայ-թուրքմենական բարեկամությունը դարերի պատմություն ունի, մշտապես երկու ժողովուրդները լավ հարաբերություններ են ունեցել և այժմ էլ դրանք բարձր մակարդակի վրա են: Ուրախ եմ, որ շփումներն ու գործակցությունը նաև մարզային մակարդակով է լինում»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Շիրակի մարզպետը Թուրքմենստանից ժամանած հյուրերին ներկայացրեց Շիրակի մարզը` ընդգծելով« որ այն Հայաստանի մշակութային կենտրոնն է համարվում, ինչպես նաև մշտապես տվել է հանրաճանաչ մարզիկներ՝ օլիմպիական չեմպիոններ: «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք էր հռչակվել, այս տիտղոսը պատվով պահեց, մշակույթը շիրակցիների մեջ է, սպորտում ձեռքբերումները  շատ են, մենք ունենք աշխարհի« օլիմպիական չեմպիոններ»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Թուրքմենստանի մշակույթի  նախարարի  տեղակալ Բախարգյուլ Աբդիևան  նախ շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետին՝ ջերմ ընդունելության համար« այնուհետ  նշեց, որ ինքն ուրախ է Շիրակի մարզ այցելության ու այս մարզի մասին ավելի մանրամասն իմանալու համար ՝ հույս հայտնելով որ հետագայում կապերն ավելի կխորանան հատկապես հաշվի առնելով այն, որ մարզկենտրոն Գյումրին մշակութային քաղաք է, իսկ Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակության համերգը  Գյումրու  դրամատիկական  թատրոնում, ըստ Աբդիևայի, կհաստատի մշակութային բարեկամության առավել սերտացումը:

Այցի շրջանակներում պատվիրակությունը կայցելի թանգարաններ, կծանոթանա Գյումրու մշակութային ու ճարտարապետական ժառանգության հետ: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am