Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՏՏ ոլորտի հայ և ռուս առաջատար մասնագետները Երևանում կքննարկեն գործարար շփումները խթանելու հարցը

ՏՏ ոլորտի հայ և ռուս առաջատար մասնագետները Երևանում կքննարկեն 
գործարար շփումները խթանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական և ռուսական տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներն ապրիլի 1-ին կհավաքվեն «Այբ» ավագ դպրոցում: Հանդիպման նպատակն է Հայաստանի տեխնոլոգիական ներուժի ներկայացումը, հայկական և ռուսական ՏՏ ընկերությունների միջև երկխոսության, գործարար շփումների և համագործակցության խթանումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Այբ»-ի ֆեյսբուքյան հայտարարությունից, հայկական և ռուսական տեխնոլոգիական ընկերությունների հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի շուրջ 100 առաջատար ՏՏ ընկերությունների ղեկավարներ՝ Yandex, 1C, Huawei, Samsung, Dell, Acer, Siemens, IBM, Fujitsu այլն:
Հանդիպման շրջանակներում կներկայացվի «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը և տեղի կունենա նոր սերնդի ձևավորման և «ուղեղների» արտահոսքի խնդրի թեմաների շուրջ քննարկում: Ելույթով հանդես կգան նաև «Լույս» հիմնադրամի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ԻՏՁՄ-ի ներկայացուցիչները:

Քննարկումն իրականացվում է «ՏՏ գագաթաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովի շրջանակներում, որը կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Ռուսաստանի Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության (ԱՊԿԻՏ) հետ: Համաժողովը յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին կազմակերպվում է ԱՊՀ տարածաշրջանի երկրներից որևէ մեկում: Այս տարի նախատեսվում է Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից և մի շարք այլ երկրներից ՏՀՏ և ԲՏ ոլորտի շուրջ 150-200 առաջատար ընկերությունների մասնակցություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am