Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Լազ գործիչը Կոպենհագենում Հայոց ցեղասպանության մասին ելույթ կունենա

Լազ գործիչը Կոպենհագենում Հայոց ցեղասպանության մասին ելույթ կունենա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բնակվող լազ բանաստեղծ Սերքան Էնգինը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ելույթ կունենա Դանիայում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էնգինը, ապրիլի 28-ին նա Կոպենհագենում կգտնվի Միջազգային ազատ մամուլ ասոցիացիայի (International Free Press Society) նախագահի հրավերով:

Դանիայի գրողների միության շենքում կայանալիք ելույթի ժամանակ Էնգինը խոսելու է ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Թուրքիայում խոսքի ազատության թեմաներով: Լազ պոետը իր նախկին հրապարակումներով և հայտարարություններով բազմիցս դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` համարելով այն մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am