Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բըրբանքում Ցեղասպանության տարելիցին նվիրված մոմավառությամբ երթ կիրականացվի

Բըրբանքում Ցեղասպանության տարելիցին նվիրված մոմավառությամբ երթ 
կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, միջոցառման մեկնարկը կտրվի ապրիլի 7-ին, երբ Բըրբանքի քաղաքային խորհրդում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Ավելի ուշ միջոցառման մասնակիցները քաղաքային խորհրդի դահլիճից մոմավառությամբ երթ կիրականացնեն դեպի Բըրբանքի երիտասարդական կենտրոն: Միջոցառումները կազմակերպվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Բըրբանքի «Վարագ» մասնաճյուղի, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տեղի մասնաճյուղի, քաղաքի ՀՄԸՄ «Սիփան» մասնաճյուղի, Հայ օգնության միության «Արազ» մասնաճյուղի օգնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am